|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունաստանը համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, ըստ որի՝ ամերիկացի զինվորականները Հունաստանում կստանան ևս 4 ռազմաբազա՝ Վոլոսում, Ալեքսանդրուպոլիսում, Լիտոխորոյում և Կրետեի Սուդե քաղաքում (ամերիկացիներն արդեն ունեն մեկն այնտեղ):
Միևնույն ժամանակ, հունական իշխանությունները վստահեցնում են, որ այդ բազաները կմնան հունական վերահսկողության տակ, ամերիկացիները միայն դրանք կօգտագործեն:
Նախկինում Միացյալ Նահանգները մեկ բազա ուներ Հունաստանում՝ նավեր Կրետեում, 2019-ին օգտագործման համար ստացան ևս երեքը՝ Ստեֆանովիկիոյում, Լարիսայում և Ալեքսանդրուպոլիսում, այժմ էլ ավելացան ևս չորսը: