|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2010 թվականի մայիսի 8-ին երեք վարկատուների եւ Հունաստանի միջեւ առաջին համաձայնագրի կնքումից ի վեր մինչեւ այս տարվա մարտի 28-ը 20 հազար 100 բողոքի ակցիա է կազմակերպվել, որոնցից ավելի քան 6 հազարը` Ատտիկայում:
Ըստ ՌԻԱ «Նովոստի» գործակալության` այս տվյալները ներկայացրել է Հունաստանի հասարակական կարգի եւ քաղաքացիների պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը:
Վարկատուներ` Եվրոպայի Կենտրոնական բանկի, Եվրահանձնաժողովի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնագրի շնորհիվ Հունաստանն արդեն ստացել է 240 մլրդ եվրո: Փոխարենը կառավարությունը պարտավորվել է կոշտ տնտեսական քաղաքականություն վարել, ինչի հետեւանքով կտրուկ ընկել է հույների կենսամակարդակը, տասնյակ հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքը, գործազրկության մակարդակը հասել է 27 տոկոսի:
Երկրի ընդդիմությունը հասարակական կարգի եւ քաղաքացիների պաշտպանության նախարարից պահանջել է ներկայացնել նաեւ տվյալներ ցույցերի ընթացքում բախումների հետեւանքով տուժածների ու վնասների մասին: