|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայի մարդու իրավունքների մոնիթորինգային կենտրոնը հայտնել է, որ Լիբիա ուղարկված սիրիացի զինյալների նոր խումբ ուրբաթ երեկոյան Թուրքիայի տարածքով ժամանել է Սիրիա:
Իրադարձությունների այս զարգացումը համընկնում է Սիրիայից և հակառակ ուղղությամբ զինյալների տեղափոխման գործողություններին:
Մոնիտորինգի կենտրոնը նաև հայտնել է, որ զինյալ խմբավորումները ձերբակալել են նոր ժամանածներից երեք մարդու՝ պնդելով, որ գրոհայինները «թմրանյութեր են ընդունում»: Ըստ SOHR-ի աղբյուրների՝ երեք գրոհայինները ձերբակալվել են Լիբիայում ուշացված վարձատրությունը ստանալու պահանջով ցույցերի մասնակցելու համար:
Ըստ այդմ՝ Թուրքիայի աջակցությամբ մոտ մեկ շաբաթվա ընթացքում Սիրիա վերադարձած գրոհայինների թիվը հասել է 520-ի: