|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է իր նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությունը, ըստ որի` հանրապետությունը պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի տարածաշրջանային «3 + 3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային հարթակում, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Վրաստանի Առաջին ալիքին ավելի վաղ հրապարակված հարցազրույցում Զալկալիանին հայտարարել էր, որ, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններին և նրան, որ Աբխազիան և Օսիան օկուպացված են, «նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում Վրաստանը պետք է ներկայացված լինի գոնե ինչ-որ ձևով»:
«Ցավոք, սոցցանցերում տարածվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հանրային հեռարձակողին տված հարցազրույցի սխալ մեկնաբանությունը: Արտգործնախարարությունը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ չի քննարկում մասնակցությունն, այսպես կոչված, 3+3 ձևաչափին Ռուսաստանի հետ։ Չնայած դրան` միտումնավոր տարածվում է տեղեկություն առ այն, որ իբր նախարարը հաստատել է Վրաստանի մասնակցությունը նշված ձևաչափով»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում ՌԴ և Իրանի ԱԳՆ-ների հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ գրեթե բոլոր պետությունները համաձայն են այդ ձևաչափին, իսկ Հայաստանի հետ դեռ աշխատանքներ են տարվում։