|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանից լրագրողներն այսօր հետաքրքրվել են` հնարավո՞ր է, արդյոք, որ ՀԺԿ-ն միանա երկխոսության պատճառով Կոնգրեսից հիասթափված նախկին ՀՀՇ-ականներին` «Ազատ դեմոկրատներին»:
«Ի՞նչ է նշանակում` միանալ «Ազատ դեմոկրատներին», ոչ, իհարկե: Երկրորդը` ի՞նչ է նշանակում` նրանք հեռացան երկխոսությունից դժգոհ: Ո՞վ ասաց, որ այդպես է: Ես չեմ կարծում, որ այդ կուսակցությունը ստեղծվել է այն պատճառով, որ ՀԱԿ-ը գնացել է երկխոսության: Իսկ ուրիշ կուսակցությունների գործերի մեջ ես չեմ ուզում խառնվեմ, իրենցից էլ հարցրեք»,- ասել է Ստեփան Դեմիրճյանը: