|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեկնաբանելով ՀՀԿ 20 ամյակի առթիվ ունեցած ելույթը` այն ուշացած քայլ համարեց եւ ասաց, որ դրանով իշխանությունները փորձում են իմիջը փոխել եւ համակրանք շահել: «Կադրային փոփոխություններով էական լուծումների հասնել հնարավոր չէ: Էական փոփոխության կարելի է հասնել երկրում նորմալ ընտրություններ անցկացնելու միջոցով: Այ սա ռեալ քայլ կլինի»,- մի քանի անգամ կրկնեց նա:
Անդրադառնալով թիկնապահների մասին նախագահի ասածին` Դեմիրճյանն ասաց. « Ի՞նչ է նշանակում հիմա խոսել թիկնապահների շքահանդեսի մասին: Վաղուց արդեն այդ այլանդակ երևույթը ուղղակի նողկանք է առաջացնում հասարակության մեջ: Եվ ովքե՞ր են այդ շքահանդեսն իրականացնում։ Այդ նույն դահլիճում նստածների մեջ էին նրանք»,- ասաց Դեմիրճյանը: