|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ռոսսելխոզնադզորը» Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է Moniliniafructicola, իսկ լոլիկի մեջ՝ շագանակագույն կնճիռների վիրուս. ասվում է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները բանջարեղենի և մրգերի մատակարարման հարցը քննարկել են Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարության աշխատակիցների հետ սեպտեմբերի 23-ին` տեսակոնֆերանսի ժամանակ: Ռուսական կողմը խնդրել է ուժեղացնել բուսասանիտարական հսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ, նաև` հիշեցրել, որ թուրքական լոլիկում հայտնաբերված վիրուսը կարանտինային հիվանդություն է Ռուսաստանի համար:
«Ռոսսելխոզնադզորը» հայտնում է, որ դեռևս արձանագրում է Թուրքիայից բանջարեղենում և մրգերում թունաքիմիկատների բարձր մակարդակ: Նախարարության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված արտադրանքի մեջ բացահայտվել է 79 «թունաքիմիկատների և ագրոքիմիական նյութերի մնացորդային քանակի պարունակության հիգիենիկ չափանիշների գերազանցման դեպք»:
Թուրքիայի ներկայացուցիչներն արձագանքել են՝ ասելով, որ իրենք «ուշադիր են ռուսական արտահանման պահանջների կատարման հարցում» և կանեն ամեն ինչ, որպեսզի կանխեն վտանգավոր արտադրանքի արտահանումը Ռուսաստան: