|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անընդհատ քննադատում և մեղադրում է Չինաստանին, որտեղ էլ որ գնա, նա ամենուրեք ապատեղեկատվություն և «քաղաքական վիրուս» է տարածում. հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Չեխիա կատարած այցի ընթացքում Սենատում, հայտարարել էր, որ Ռուսաստանը ձգտում է խարխլել Չեխիայի անվտանգությունը, տարածել ապատեղեկատվություն և կիբերհարձակումներ իրականացնել, իսկ Չինաստանը փորձում է ամենուրեք վերահսկել բիզնեսը: Պոմպեոն նաև հայտարարել է, որ Չինաստանը ժողովրդավարության համար նույնիսկ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Ռուսաստանը:
«Պոմպեոն, առաջնորդվելով Սառը պատերազմի գաղափարներով և սեփական եսասիրական շահերով, կրկին ու կրկին անհիմնորեն քննադատում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը, ինչպես նաև ՉԺՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը» , - նշել է չինացի գործիչը։
Չինաստանի արտգործնախարարության խոսնակը շեշտել է, որ «Պոմպեոն, ուր էլ գնա, ամենուրեք կրում և տարածում է «քաղաքական վիրուս» և ապատեղեկատվություն:
«Ես կցանկանայի օգտվել այս առիթից, լրատվամիջոցներին խնդրելու՝ հարցնել պարոն Պոմպեոյին, արդյոք իրեն մեղավոր է զգում, երբ նա այդքան ոգևորված կրկնում է ստերը, օր օրի անտեսում և խեղաթյուրում փաստերը», - ասել է Լիցզյանը:
Դիվանագետի խոսքով՝ Պոմպեոն և նրա նման այլ անձինք փորձում են «միջազգային հանրությունը կապել հակաչինական և հակակոմունիստական կառքին», բայց միջազգային հանրությունը դա տեսնում է շատ հստակ և թույլ չի տա իրեն համոզել, հետևաբար նման փորձերը չեն պսակվելու հաջողությամբ: