|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի՝ նվիրված անմահ հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն
Օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և հոգևոր դասի մասնակցությամբ, կկատարվի խաչքարի օրհնության կարգ, ապա հոգեհանգիստ՝ ի հիշատակ նահատակ հայորդիների:
«Բոլոր այն գյուղերից, որտեղից կան անհմահ հերոսներ, կխնդրենք ներկայանալ հերոսների նկարներով: Արարողությունը տեղի կունենա ժամը 14:00֊ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Արարողության ավարտին տեղի կունենա մատաղի հյուրասիրություն»,-հայտնել է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը: