|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գյումրու Ղանդիլյան փողոցում այսօր բացվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորներ Գագիկ Լևոնի Դավոյանի և Երվանդ Վազգենի Գևորգյանի հիշատակի խաչքար և ցայտաղբյուր։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Գագիկն այսօր կդառնար 21 տարեկան, բայց հանուն հայրենիքի հերոսի նման ընկել է Վարանդայում 44-օրյա պատերազմի ժամանակ, Երվանդը նահատակվել է Հադրութում հոկտեմբերի 10-ին։