|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Ախալքալաքում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթը եւ ջահերթը, որոնք ամեն տարի անցկացվում են Ջավախքում:
Երթի մեկնարկը տրվեց Ախալքալաքի բերդերի տարածքից՝ միասնական Տերունական աղոթքից հետո:

Երթի մասնակիցները, Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ուղեկցությամբ, շարժվեցին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Եկեղեցու բակում` ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, Տեր Հայրը հանդես եկավ խոսքով: Ելույթ ունեցան նաև Ախալքալաքի պատանեկան միության սաները:
Երթի մասնակիցների պահանջը հստակ է՝ ճանաչում եւ հատուցում։ Ջավախքի երիտասարդությունը կոչ է անում ընդունել այն Ցեղասպանությունը, որ կատարվեց ավելի քան 100 տարի առաջ:
Ջավախք Մեդիա, Ախալքալաք, Ջավախք-Երեւան

http://javakhkmedia.com/?p=14106 » Սա կարճացված հղում է:
Պիտակներ. Ջավախք, Ցեղասպանություն