|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 23-ին, Ախալքալաքի և շրջանի տարբեր գյուղերի բնակիչները քաղաքի բերդից ջահերով ուղևորվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, պահանջելով ճանաչել և դատապարտել 1915 թվականի Օսմանյան կայսրության կողմից կատարած Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է jnews.ge գործակալությունը Ախալքալաքից:
Այսպիսի երթի իրականացումը տարիների ընթացքում ավանդույթ է դարձել Ջավախքի պատանեկան «Զորի Զորյան» միության անդամների կողմից։
Երթը մեկնարկեց Ախալքալաքի բեդից, հարյուրավոր մարդիկ Հայաստանի և Վրաստանի դրոշներով, պահանջատիրական պաստառներով և ջահերով ուղևորվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ։

Եկեղեցու բակում Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանն իր երախտիքի խոսքը հայտնեց և օրհնեց հավաքվածներին։
Քայլերթին մասնակցում էին Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հայր տեր Նարեկ քհն․ Տիգրանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, քաղաքապետ Մելքոն Մակարյանը և այլ մունիցիապալ աշխատողներ։

Այնուհետև Սուրբ խաչ եկեղեցում կատարվեց մոմավառություն: Իսկ վաղը առավոտյան, ժամը 11:00-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Պատարագի, եկեղեցու բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ կկատարվի Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ: