|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից ու կիրառումից՝ չնայած ԱՄՆ-ի ճնշմանը: Ըստ Sabah թերթի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման մեկնաբանություն է տվել թուրք լրագրողներին Նյու Յորքից վերադառնալիս:
Էրդողանի խոսքով՝ ինքը չի կարող ասել, որ «թուրք-ամերիկյան հարաբերություններն անցնում են առողջ փուլ»: «Լսեք, մենք գնել ենք ամերիկյան F -35 (հինգերորդ սերնդի կործանիչներ), բայց դրանք մեզ չեն հանձնվել: Ամերիկան պետք է առաջին հերթին զբաղվի դրանով, այլ ոչ թե քննադատի Ս-400-ը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը` խոստանալով գործել միջազգային իրավունքի շրջանակներում:
«Ս-400-ի հետ աշխատանքը մեզ համար ավարտված է, մենք չենք նահանջի: ԱՄՆ-ը պետք է հասկանա սա»,- եզրափակել է նա: