|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեռևս չեն ավարտվել սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի սկսած գործողությունները: Ըստ «Անադոլու» գործակալության` նա նշել է, որ Աֆրինը մաքրելու գործողությունը 100 տոկոսով ավարտված չէ։
«Մեր արտգործնախարարը շուտով կմեկնի ԱՄՆ: Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կխոսեն նաև Մանբիչի մասին։ Մենք հույս ունենք քայլեր ձեռնարկել այն քրդական ջոկատներից մաքրելու համար»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայում ընթացող «Ձիթենու ճյուղ» գործողությունները սկսել է հունվարի 20-ին: