|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարան չի հանձնի Աֆրինի նկատմամբ վերահսկողությունը Սիրիային, քանի դեռ երկիրը ղեկավարում է Բաշար ալ Ասադը: Այդ մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է РИА Новости-ն:
«Ասադի ռեժիմը պետք է հեռանա: Հարկավոր է անցնել քաղաքական կարգավորման գործընթացին: Մենք չենք հավակնում սիրիական հողերին, սակայն Աֆրինի փոխանցում ռեժիմին բացառվում է»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է, որ Թուրքիան Աֆրինի նկատմամբ վերահսկողությունը կհանձնի Դամասկոսին: