|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկարան և Մոսկվան միանման դիրքորոշումներ ունեն սիրիական հակամարտության կարգավորման հարցում, բացառությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` իշխանության գլխին գտնվելու հարցի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` Թուրքիան կարծում է, որ Ասադը պետք է հեռանա:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Քննարկման հիմնական թեման եղել է Սիրիայում բուֆերային գոտու ստեղծումը: