|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Չորեքշաբթի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ իր առաջին անձնական հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման մասին համաձայնագիրն ավարտված է:
«Մենք կառուցողական բանակցություններ ենք վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Դրանց ընթացքում մենք հիշեցրել ենք, թե ինչն է ստիպել մեզ գնել Ս-400-ները: Մենք նաև ասացինք, որ Ս-400 գործարքն ավարտված գործարք է»,- ասել է նա Բլինքենի հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Չավուշօղլուն հայտարարել է, որ Բլինքենի հետ բանակցություններում ինքը հիշեցրել է, որ Թուրքիան Ռուսաստանի Դաշնությունից գնել է Ս-400, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվել է վաճառել իր ՀՕՊ համակարգերը:
«Պետքարտուղար Բլինքենը Թուրքիային հորդորել է իր տրամադրության տակ չթողնել ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, մտահոգություն հայտնել Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու կապակցությամբ, ինչպես նաև շեշտել ժողովրդավարական ինստիտուտների կարևորությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»,- տեղեկացնում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը: