|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ակտաու կատարած այցի ընթացքում անդրադարձել է նավթի պաշարների սպառմանը և նավթի արդյունահանմանը մինչև 2030 թ.։
Ղազախստանի պետության ղեկավարն խոսել է նավթագազային արդյունաբերության հետագա զարգացման խնդրի մասին, այդ թվում`տարածաշրջանում նոր հանքավայրերի զարգացման առումով: Նա հիշեցրել է իր որոշումը` զարգացնել «Կալամկաս-ծով» և «Խազար» խոշոր հանքավայրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 միլիարդ դոլար. գրում է Sputnik-ի ղազախական ծառայությունը:
Տոկաևն անդրադարձել է նաև նավթի հանքավայրերի աստիճանական սպառմանը և մինչև 2030 թվականը նավթի արդյունահանման կրճատման հետ կապված խնդրին: Այս հարցը լուծելու համար Ղազախստանի նախագահը կոչ է արել ակտիվորեն ներգրավել ներդրումներ երկրաբանական հետազոտությունների և նոր հանքավայրերի որոնման համար: