|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԱՄՆ-ում պաշարների նվազման հետևանքով նավթի գները բարձրանում են։
Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.21% -ով՝ մեկ բարելի դիմաց մինչև 42,12 դոլար: WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն աճել են 0,13% -ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 39,87 դոլարի. հայտնում է РИА Новости- ն:
Նախօրեին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հաղորդել էր, որ երկրում հումքի առևտրային պաշարները (բացառությամբ ռազմավարական պահուստի) հունիսի 26-ին ավարտված շաբաթվա ընթացքում նվազել են 7,2 միլիոն բարելով կամ 1.3 տոկոսով՝ հասնելով 533,5 միլիոն բարել:
Այնուամենայնիվ, կորոնավիրուսի տարածումը շարունակում է ճնշում գործադրել գների վրա: Ներդրողները վախենում են, որ հիվանդության նոր բռնկումները և հարակից կարանտինային միջոցառումները կդանդաղեցնեն վառելիքի պահանջարկի վերականգնումը: