|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խաչիկ բնակավայրում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ եւ հյուրասիրություն: Այս մասին հայտնում են Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Սույն թվականի սեպտեմբերի 18-ին Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում տեղի ունեցավ ամենամյա գաթայի փառատոն։ Փառատոնին մասնակցում էին համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ և Խաչիկ բնակավայրի բոլոր բնակիչները։
Փառատոն-միջոցառման ընթացքում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ և հյուրասիրություն, որից հետո օրը էլ ավելի տոնական դարձրեցին հայտնի բազմաթիվ երգիչներ և պարային խմբեր։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին, բոլոր Խաչիկցիներին և կազմակերպչական աշխատանքները իրականացրած խմբին` նման գեղեցիկ և անմոռանալի միջոցառման համար։»: