կարևոր
784 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-16 19:10
Հասարակություն

Սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի 9-րդ փառատոնը

Սահմանամերձ Խաչիկ գյուղում կանցկացվի գաթայի 9-րդ փառատոնը

Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում սեպտեմբերի 20-ին  կկայանա գաթայի 9-րդ փառատոնը։ Միջոցառումը սկիզբ է առել դեռևս 2014 թվականին․ սկզբում այն անցկացվել է որպես գյուղի տոն, սակայն տարիների ընթացքում վերափոխվել է գաթայի փառատոնի։

Փառատոնի առանձնահատկություններից է հսկա գաթայի պատրաստումը, որի չափերը տարեցտարի մեծացվում են։ 2024 թվականին թխվել էր 4 մետր 40 սմ շառավղով գաթա։ «Այս տարվա գաթայի չափը պահվում է գաղտնի, այն կբացահայտենք հենց փառատոնի օրը», - մամուլիս ասուլիսի ժամանակ նշեց Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը։

Փառատոնին ներկայացվում են տարբեր բաղադրատոմսերով գաթաներ․ տնային տնտեսուհիները հորինում են նոր տեսակներ՝ յուրօրինակ խմորով և խորիզներով։ «Սա հնարավորություն է տալիս, որ մեր ավանդական ուտեստները պահպանեն արդիականությունը և չկորցնեն իրենց գրավչությունը», — ասաց Արենի փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։