|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանցի լրագրող Աբաս Ասլանին հաղորդել է, որ Իրանին Դուշանբե քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցները դարձրել են կազմակերպության լիիրավ անդամ:
«Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի լիիրավ անդամակցությունը հավանության է արժանացել Դուշանբեի գագաթնաժողովում՝ անդամ երկրների ղեկավարների կողմից», - գրել է Ասլանին Twitter-ում:
Ըստ լրագրողի՝ Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին «էական ազդեցություն» կթողնի Իրանի հետ միջազգային և, մասամբ, տարածաշրջանային շփումների վրա:
«Այս ռազմավարական անդամակցությունը էական ազդեցություն կթողնի Իրանի և նրա հարևանների համագործակցության գործընթացի, ինչպես նաև Ասիայի վրա հիմնված քաղաքականության հետ նրա հարաբերությունների վրա»,-ասել է Ասլանին: