|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Իսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք ողջունում ենք մի շարք արաբական պետությունների հետ Իսրայելի կապերի կարգավորումը և աջակցում այս գործընթացի շարունակմանը: Մենք ենթադրում ենք, որ այն պետք է նպաստի Մերձավոր Արևելքի համապարփակ կարգավորման առաջխաղացմանը: Մենք վերահաստատեցինք Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ավելի հեշտացնել իսրայելցիների և պաղեստինցիների միջև ուղիղ երկխոսության հաստատումը՝ ինչպես երկկողմանի ուղիներով, այնպես էլ որպես միջազգային միջնորդ քառյակի անդամ»,- ասել է նա: