|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օսթին քաղաքում ոստիկանները սկսել են ձերբակալել տեղի համալսարանում Ի պաշտպանություն Պաղեստինի բողոքի ցույցի հավաքված ցուցարարներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Կիրակի օրը՝ ապրիլի 28-ին, Washington Post թերթը հաղորդել Է, որ վերջին 10 օրվա ընթացքում ամերիկյան ոստիկանությունը մոտ 900 մարդու Է ձերբակալել Պաղեստինին սատարող ցույցերի ժամանակ, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ի մի շարք խոշոր բուհերի տարածքում:
Ամերիկյան հեղինակավոր բուհերի կամպուսները դարձել են Գազայի հատվածում իսրայելական գործողության վրդովմունքի էպիկենտրոնը՝ կապված խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերի եւ այն օգնության հետ, որ ԱՄՆ-ն ցուցաբերում է իր գլխավոր մերձավորարեւելյան դաշնակցին:
Բողոքի ցույցերն ակտիվացել են ԱՄՆ-ի կողմից Իսրայելին օգնության նոր փաթեթի հաստատման ֆոնին։