|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներկրումը ՌԴ տարածք:
Подмосковье Сегодня-ն, հղում անելով օդանավակայանի մաքսային ծառայության հաղորդագրությանը, հաղորդում է, որ մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է Երևանից ժամանած երկու ուղևորի ուղեբեռում:
Նշվում է, որ առգրավված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ կամ 150 000 ծխախոտ:
«Դոմոդեդովո»-ի մաքսային ծառայությունը հայտնում է, որ սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է: Գործով ստուգումներ են սկսվել: