կարևոր
922 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-25 23:58
Տարածաշրջան

Վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետում առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի չհայտարարագրված գումար

Վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետում առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի չհայտարարագրված գումար

«Կազբեգի» անցակետում մեկ ամսվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի (1,1 մլն դոլար) չհայտարարագրված կանխիկ գումար։

Մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են կանխիկ գումարի ապօրինի տեղափոխման 39 փորձ, որոնց դեպքում այն ենթակա էր պարտադիր հայտարարագրման։

Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածներով խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են ընդհանուր 251,4 հազար լարիի (96,3 հազար դոլար) չափով տուգանքներ։