|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անհայտ անձինք փոքր քարեր են նետել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ուղղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Լոնդոն քաղաքում (Օնտարիո նահանգ) նախընտրական միջոցառման ավարտին:
Կանադական CBC հեռարձակող հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Լիբերալ կուսակցության կողմնակիցների հետ Թրյուդոյի հանդիպմանը եկել է նաև քաղաքացիների մի մեծ խումբ, որը համաձայն չէ նրա քաղաքականության հետ:
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է ավազաքարերի մի բուռ թռչում ավտոբուս նստող վարչապետի ուղղությամբ: Բացի դրանից՝ ցուցարարները կարգախոսներ են բացականչել քաղաքական գործչի հետևից: Քարերի մի մասը հասել է Թրյուդոյին, մի մասը՝ նրա անվտանգության աշխատակիցներին:
Ավելի վաղ բողոքի ակցիաների պատճառով վարչապետը ստիպված էր չեղյալ հայտարարել Օնտարիո նահանգի Բոլթոն քաղաքում անցկացվելիք միջոցառումը:
Կանադան նախատեսում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել սեպտեմբերի 20-ին: