|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տասնամյակների պատմություն ունեցող Միսակ Մեծարենցի անվան թիվ 146 դպրոցը նոր շունչ ստացավ Աջափնյակ համայնքի բնակիչ Արտյոմ Հարությունովի և իր հարազատների շնորհիվ:
Դպրոցը բարեկարգվեց ընդամենը 44 օրվա ընթացքում և սեպտեմբերի 1-ին այն իր դռները բացեց շուրջ 300 աշակերտի առջև: Եթե նախկինում դպրոցն աչքի էր ընկնում իր ճաքճքած պատերով, հին և ջարդված պատուհաններով, ապա այսօր պատկերն ամբողջապես այլ է՝ փոխվել են պատուհանները, հատակը, դռները, վերանորգվել են տանիքը, մարզադահլիճը և միջոցառումների դահլիճը, իսկ դասասենյակներն էլ կահավորվել են նոր համակարգիչներով:
Միսակ Մեծարենցի անվան դպրոցի հիմնանորոգումը Արտյոմ Հարությունովի միակ բարեգործությունը չէ:
2021 թ. հունիսին Աջափնյակ վարչական շրջանում բարերարի նախաձեռնությամբ բացվեց եռախաչ համալիրը, որը նվիրված է Արցախյան երեք պատերազմներում զոհված աջափնյակցի հերոսների հիշատակին: