|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս մեկ անգնահատելի գանձով:
Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանն այսօր թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը: Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր մերը»»:
Մեծարենցն այս քերթվածքը նվիրել է իր մեծանուն նախորդի` Պետրոս Դուրյանի եղբորը` Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանին: