|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Դժբախտաբար, մենք մեր hանրապետության հոբելյանական 30-ամյակն այլ տրամադրությամբ ենք նշում հայտնի պատճառներով»,- այսօր Արցախում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
Նա նշեց, որ երկար քննարկումներից հետո է որոշում կայացվել անպայման անցկացնել այդ միջոցառումը։
«Պետք է նշվի անպայման՝ ի հեճուկս Ադրբեջանի, նախ՝ քաղաքական իմաստով, որ Արցախը կա և շարունակելու է անշեղորեն իր ճանապարհը՝ անգամ եղած դժվարությունները հաշվի չառնելով։ Իշխանությունները եկող-գնացող են, իսկ երկիրը, անկախությունը մշտական արժեքներ են»,- ասաց նա։