|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հիմնավորումը հանձնաժողովի տարանջատման և երկու հանձնաժողով ստեղծելու մասով, որևէ ձևով տրամաբանական չէ: Ազգային ժողովում իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի նախագիծը ներկայացնելու ժամանակ կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Հիմա դուք նույն տրամաբանությամբ կարող էիք ասել՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն ենք տարանջատում, որովհետև այնտեղ ոլորտներն ու ուղղությունները շատ ավելի ծանր են: Տպավորությունն այն է, որ այստեղ խնդիրը ոչ թե բուն ուղղություններում այդ ծավալային աշխատանքն է, որտեղ անհրաժեշտություն է առաջացել երկու մասի բաժանելու, այլ ընդամենը խնդիր կար ձեր խմբակցության ներկայացուցիչներին ավել հանձնաժողովի նախագահով ապահովել»:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ նիստում ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է ութերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ առողջապահության հարցերի ու աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները գործում են տարանջատված։
Ավելին՝ տեսանյութում: