կարևոր
571 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-01 14:52
Հասարակություն

Ձեր ապօրինի գործողությունների համար հանձնաժողովի նախագահն է պատասխանատվություն կրում, բա ձեր մեղքը չի գալիս էդ անձը․ Մինասյանը՝ Վարդանյանին

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խիստ քննադատեց էներգետիկ համակարգի վերահսկման վերաբերող նախագիծը՝ ուղղելով հարցեր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

«Ինչո՞ւ եք կոլեգիալ հանձնաժողովի լիազորությունները վերապահում մեկ անձի՝ հանձնաժողովի նախագահին», - հարց բարձրացրեց Մինասյանը՝ նշելով, որ նախագիծը հակասում է իրավական բոլոր սկզբունքներին։

Նա նաև ընդգծեց, որ Վարդանյանի ներկայացրած նախագիծը տապալում է ներդրումային կայունությունը և վտանգում է միջազգային վարկանիշը․

«Ի՞նչ ներդրումային հետևանքներ եք կանխատեսում Հայաստանի համար, երբ միանձնյա որոշումով կարող է կառավարման իրավունք խլվել սուբյեկտից»։

Մինասյանը եզրափակեց՝ հիշեցնելով, որ նախագիծը շրջանառության մեջ դրվել է ընդամենը մեկ օրում, և այժմ իշխանությունը փորձում է արագ օրինականացնել «ակնհայտ ապօրինություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։