|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան մեկնաբանել է երեկ Բաքվի դատարանում երեկ հայ ռազմագերիների նկատմամբ կայացված անօրինական վճիռը: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը՝ սահմանի ապօրինի հատման մեղադրանքով, Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է:
«Գերված զինծառայողները պետք է գերու կարգավիճակ ստանան. նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- գրել է Գոգիան Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Շիրակից 13 ռազմագերիների երեկ դատապարտել է 6 տարվա ազատազրկման՝ շինծու մեղադրանքներով: