|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մենք շարիաթական պետությո՞ւն ենք դարձել. այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, որ «Թուրքիան և «Թալիբան»-ը նույն հավատն ունեն», լայն արձագանք են ունեցել թուրքական ընդդիմության շրջանում:
Ընդդիմադիր Հանրապետական–ժողովրդական կուսակցության՝ CHP-ի պատգամավոր Գամզե Թաշջըերը հայտարարել է. «Միևնույն հավա՞տք: «Թալիբան»-ի ահաբեկիչները բարբարոսներ են, որոնք սպանում են աշխատող կանանց, արգելում նրանց դուրս գալ իրենց տներից, արգելում են աղջիկներին՝ սովորել, վաճառում են փոքր երեխաների և այրում արևմտյան տեխնոլոգիական սարքերը»:
CHP կուսակցության նախկին պատգամավոր Հյուսնու Բոզքուրթը նշել է, որ «որպես աշխարհիկ Թուրքիայի քաղաքացի՝ մենք «Թալիբան»-ին հակադիր կողմում ենք»։
Գրող և արձակագիր Ահմեդ Ումիթն ասել է․ «Մենք ամեն ինչում մեծ տարբերություն ունենք թալիբների հետ: Հակառակ դեպքում՝ մենք նույնպես կդառնանք վայրի բարբարոսներ»: