|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Օրեր առաջ Թուրքիայում հայ տնտեսագետ Տարոն Աճեմիօղլուին նախագահի մրցանակի շնորհումը դժգոհություն է առաջացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչների շրջանում:
Taraf.com-ը հաղորդում է, որ նման մրցանակի շնորհումը որոշ կուսակցական ներկայացուցիչներ անվանել են որպես «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և կառավարության դեմ ուղղված հաղորդագրություն»: Նրանք մեջբերել են Աջեմիօղլուի`«Թուրքիայում զարգացումը ժողովրդավարության չի հանգցնելու» New York Times-ում հեղինակած հոդվածը:
Հիշեցնենք, որ հայ տնտեսագետ Տարոն Աճեմիօղլուն Թուրքիայի նախագահի մրցանակի էր արժանացել հասարակական գիտությունների ոլորտում «դասական աճի և զարգացման տեսությանն ու մոդելներին իր ուրույն մոտեցման» համար: