|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի լրատվամիջոցներով տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը հուլիսի 25-ին ժամը 15.30-ի սահմաններում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժային մոտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն այս առնչությամբ նշեց. «Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատվություններին մեկ պատասխան ունենք` հայկական զինված ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին»:
Տես նաև՝ Վարդենիսի սահմանին լարված է, զուգահեռ՝ տեխնիկայի ծավալուն շարժեր են Սեւ լճի հատվածում. Մանգասարյան: