|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ` Եկատերինբուրգում տեղի ունեցած Եվրասիական երիտասարդական տնտեսական ֆորումի բացման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում կստեղծվի կիբերսպառնալիքներին հակազդող կենտրոն:
Կենտրոնի բացումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիմնավորել է հետևյալ կերպ. «Այսօր տեղեկատվական գործունեությունը զենք է: Առանց զինված ուժերի օգտագործման՝ համարյա միայն տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, ապակայունացվում է իրավիճակը, որը ինչ-որ տեղ հանգեցնում է ռեժիմի բռնի փոփոխության: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ-ը քայլեր է ձեռնարկում տեղեկատվական անվտանգության ոլորտում: Կարող եմ ասել, որ այսօր տեղեկատվական հակամարտությունը եւ անվտանգությունը ՀԱՊԿ ձեւաչափում առաջնահերթ ուղղություն են ձեռք բերում»: