close
Եղանակը Երևանում
27 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդենիսի սահմանին լարված է, զուգահեռ՝ տեխնիկայի ծավալուն շարժեր են Սեւ լճի հատվածում. Մանգասարյան

Հասարակություն

25 Հուլիսի 2021, 19:53
 Վարդենիսի սահմանին լարված է, զուգահեռ՝ տեխնիկայի ծավալուն շարժեր են Սեւ լճի հատվածում. Մանգասարյան

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ Վարդենիսի հատվածում լարված է։ Այս մասին հայտնում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը։

«Զուգահեռ սոցցանցերում տարածվում են կադրեր, որ ադրբեջանական ստորաբաժանումները տեխնիկայի ծավալուն շարժեր են իրականացնում սահմանի տարբեր հատվծներում`մասնավորապես Սեւ լճի հատվածում։

Թե ի ՞նչ աշխատանքներ ենք մենք իրականացնում դեռեւս տեսանելի չէ, սակայն մի բան հստակ է` պետք է մաքսիմալ լուրջ վերաբերվել ստեղծված իրավիճակին, քանի որ ինչքան Ադրբեջանը ամրապնդի իր նորաստեղծ դիրքեր, այնքան էլ ավելի ծանր հետեւանքներ է լինելու մեր համար կարճաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում»,- գրել է Մանգասարյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica