|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց է հրապարակել, որում նշվում է Վրաստանում նկատմամբ ներդրողների անվստահության աճի մասին: Պատճառը դատական իշխանության անկախության վերաբերյալ հարցերն են:
«Վրաստանում դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը շարունակում է մնալ խնդրահարույց: Դատավորների նշանակման գործընթացների հետ կապված կասկածներն ազդում են ներդրողների վստահության վրա դատական համակարգի նկատմամբ: Շատ ներդրողներ կարծում են, որ Վրաստանի դատական համակարգը դանդաղ է, անարդյունավետ և պակաս թափանցիկ, որը նույնիսկ չունի իրավասություն: Այս հանգամանքն ազդում է ներդրողների վստահության վրա»,- ասվում է զեկույցում:
ԱՄՆ պետքարտուղարությունը նշում է, որ, այնուամենայնիվ, Վրաստանը, բիզնեսի վարման առումով, շարունակում է պահպանել առաջատար դիրքերը տարածաշրջանում: