|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վաշինգտոնի կարծիքով՝ Վրաստանը քաղաքական ճգնաժամի վերադառնալու ռիսկի է դիմում «Միշելի համաձայնագրից» դուրս գալու՝ իշխող թիմի որոշումից հետո: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Twitter-ում տեղադրված հայտարարության մեջ:
«Ապրիլի 19-ի համաձայնագրից «Վրացական երազանք» կուսակցության դուրս գալը խարխլում է անհրաժեշտ բարեփոխումների միջոցով երկրի առաջընթացի համաձայնեցված ուղին և պարունակում է քաղաքական ճգնաժամին վերադառնալու վտանգ: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ միասին աշխատել Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման առաջխաղացման համար»,- ասվում է հայտարարության մեջ: