|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 21-ին՝ ժամը 17։25-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մադոյի աղբյուր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, այնուհետև՝ ինքնամարվել։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Խաչիկ գյուղից 20 բնակիչ և կամավոր հրշեջ-փրկարարական խումբը․ սահմանվել է հերթապահություն: