|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սեպտեմբերի 1-ին, ժամը 16:27-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակերտ-Քարաշամբ ավտոճանապարհին հարակից դաշտում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 18:56-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ: