|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսակովի եւ Մոնթե Մելքոնյանի պողոտաների խաչմերուկի մոտ բռնկված հրդեհը մարվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ԱԻՆ-ից, հուլիսի 21-ին` ժամը 21:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյանի պողոտա ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:52-ին, մարվել՝ 22:03-ին:
Իսակովի եւ Մոնթե Մելքոնյանի պողոտաների խաչմերուկի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ: