|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ:
Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը և երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև կայցելի գիտակրթական հաստատություններ:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախագահ Սարգսյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում կհանդիպի Կատարի Պետության ղեկավարության հետ՝ քննարկելու հայ-կատարական փոխգործակցության ընդլայնմանը, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր: