|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նախապատրաստվելով EastMed գազատարի պլանային շինարարությանը՝ Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը վարձակալել են հետազոտական նավ՝ սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու համար Կիպրոսի և Կրետեի միջև ընկած տարածքներում, ինչպես նաև Կիպրոսի և Իսրայելի միջև:
Քանի որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածնային հանքավայր ուսումնասիրելու՝ Nautical Geo-ի նախնական ծրագիրը չի իրականացել, հետախուզական նավը պետք է նավարկի դեպի հունական ԲՏԳ:
Այս որոշումը հաջորդել է Թուրքիայի հայտարարությանը Միջերկրական ծովի արևելքում բնական գազի որոնման ընդլայնման մասին, ինչը ճնշում է Հունաստանի վրա: Աթենքը, սակայն, նույնպես ձգտում է պահպանել հարաբերական անդորր Անկարայի հետ երկու շատ լարված տարի հետո:
Այնուամենայնիվ, Աթենքը մտադիր է սերտորեն համագործակցել Եգիպտեսի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ էներգետիկ համագործակցությունն ընդլայնելու նպատակով: