|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականի հուլիսի 14-16-ը ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի և Ծաղկեվանքի հարակից տարածքներում և ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի տարածքում (ընդհանուր առմամբ՝ շուրջ 1400 հա) նախատեսում է իրականացնել ծղրիդների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ։
Խորհուրդ ենք տալիս մեղվափեթակները նշված տարածքներից տեղափոխել առնվազն 3-5 կմ հեռավորության վրա, խուսափել առաջիկա 20 օրվա ընթացքում սնկերի, բույսերի, հատապտուղների հավաքից և հարակից արոտավայրերում գյուղատնտեսական կենդանիներ արածեցնելուց։
Խորհուրդ է տրվում նաև զբոսաշրջիկներին նշված օրերին ցուցաբերել առավելագույն զգոնություն։