|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավարներ Սլավա Ղազարյանի գլխավորությամբ հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապան քաղաքում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական պարապմունքները, ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները: Մրցավարները նաև դիտում և վերլուծում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա դրվագները:
Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը։