|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անգլիական «Սթոուք Սիթի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թոնի Փյուլիսն առաջարկել է Անգլիայում փոփոխություններ մտցնել մրցավարական համակարգում: Նա որոշել է, որ մրցավարները նույնպես վատ ներկայանալիս պետք է աստիճանազրկվեն և ուղարկվեն ավելի ցածր լիգա:
Նա այս առաջարկոով հանդես է եկել նոյեմբերի 6-ին տեղի ունեցած խաղի իրադարձություններից հետո, երբ մրցավարը անարդարացիորեն հրաժարվել է տուգանային հարված նշանակելուց: Փյուլիսն ասել է, որ ամեն ակումբ մեկ ձայն պետք է ունենա և ամեն խաղից հետո գնահատի մրցավարին: Արդյունքում լավագույն մրցավարները կներկայանան բարձր մակարդակներում, իսկ իրենց վատ դրսևորածները կիջնեն ներքև: Թոնի Փյուլիսը համոզված է, որ սա ոչ միայն դաս կլինի մրցավարներին, այլև նոր հետաքրքրություն կավելացնի խաղաշրջանին: