|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 4-ին և 11-ին կկայանան 2013-2014թթ. Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի հանդիպումները, որոնք կսպասարկեն նաև հայ մրցավարական անձնակազմերը. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
«Հիբեռնիանս» (Մալթա)-«Վոյվոդինա» (Սերբիա) զույգի առաջին հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Արման Ղուշչյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին «Տա Կալի» մարզադաշտում:
«Ինտեր» (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) զույգի պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել Անդրանիկ Արսենյանը: Մրցավարի 1-ին և 2-րդ օգնականներն են Էրիկ Արևշատյանն ու Հովհաննես Ավագյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Տուրկու քաղաքի համանուն մարզադաշտում: