|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինդոնեզացի լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի դեմ բոլոր անբարյացակամ գործողությունները չեն մնա անպատասխան և բավականին կոշտ հակազդեցության կհանդիպեն:
Ռուսաստանի արտգործնախարարը նախազգուշացրել է Արևմուտքին, որի չի կարելի ուժի դիրքերից խոսել Ռուսաստանի հետ:
«Արդյունք հնարավոր է միայն բոլոր ուղղություններով շահերի փոխընդունելի հավասարակշռություն գտնելու միջոցով՝ խիստ հավասարության սկզբունքով... Ռուսաստանի դիրքերից երկխոսություն վարելու փորձերը դատապարտված են ձախողման։ Մենք կոշտ և վճռականորեն կպատասխանենք ոչ բարեկամական գործողություններին»,- ասել է նախարարը:
Սերգեյ Լավրովը նաև առաջարկել է Վաշինգտոնին՝ անցնել ազնիվ փոխգործակցության, եթե նրանք իսկապես ցանկանում են «կայուն և կանխատեսելի հարաբերություններ»: